ԵՄ դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն են հաստատել

Մանրամասներ
ա

ԵՄ երկրների դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ են հաստատել, դրանք ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում ֆրանսիական նախագահությունը։

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն, միջազգային գործընկերների հետ համակարգելով, համաձայնեցրել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ ռուսական տնտեսության մի շարք հատվածների դեմ։

Այն հստակեցնում է, որ սահմանափակող միջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում որոշումը հրապարակելուց հետո։ Բացի այդ, ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար նախատեսված կոչի շուրջ։ «ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում։ Այն վերաբերում է Ռուսաստանի համար առավել բարենպաստ ռեժիմի կասեցմանը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին անդամակցելու Բելառուսի դիմումի քննարկման կասեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։