Wildberries-ի աշխատանքում խափանումներ են. պարզաբանում հայաստանյան մասնաճյուղից

Մանրամասներ
ա

Այն օգտատերերը, որոնք պատվերի հետվերադարձ են կատարել, բայց հաշվին դեռ գումարը չի փոխանցվել, անպայման վերադարձվելու է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Բիզնեսը Wildberries-ում» ընկերության համահիմնադիր Արմեն Սարգսյանը:

Wildberries ընկերության հետ խոսել ենք, իրենց կողմից պաշտոնական պատասխանն այն է, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն, խափանումը գլոբալ է, եւ աշխատանքները շարունակում են տարվել կարգավորման ուղղությամբ,- ասաց Սարգսյանը:

«Բիզնեսը Wildberries-ում» ընկերության համահիմնադիրը վստահեցրեց, որ օգտատերերի առաքումները եւս կլինեն, սակայն դեռեւս ժամկետների մասով հստակ որեւէ բան չեն կարող ասել: