Միջուկային պատերազմի հեռանկարը վերադարձել է «հնարավորության տիրույթ»․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ
ա

Միջուկային հակամարտության հեռանկարը, որը մի ժամանակ աներևակայելի էր թվում, այժմ դարձյալ վերադարձել է «հնարավորության տիրույթ»․ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա կոչ է արել ապահովել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանվածությունը, և հույս է հայտնել, որ Կիևն ու Մոսկվան կկանգնեն «դիվանագիտության ու խաղաղության ճանապարհին»։

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարրաել էր, թե ուկրաինական պատվիրակության խնդիրը Մոսկվայի հետ բանակցություններում ռուս պաշտոնակցի հետ հանդիպման համաձայնություն ձեռք բերելն է։

Նա նաև նշել է, թե Կիևի նպատակն անվտանգության երաշխիքներ ստանալն է։