Ռուսաստանը չի բացառում ուկրաինական խոշոր բնակավայրերը լիովին վերահսկողության տակ վերցնելու հավանականությունը. Պեսկով

Մանրամասներ
ա

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառել ուկրաինական խոշոր բնակավայրերը լիովին վերահսկողության տակ վերցնելու հավանականությունը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ այդ տարածքներն արդեն փաստացի շրջափակման մեջ են, բացառությամբ հումանիտար տարհանման համար ստեղծված գոտիների։

«Ռուսական զինված ուժերն աշխատում են ժամանակակից գերճշգրիտ զենքերով՝ խոցելով բացառապես ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը կիրականացվի նախապես հաստատված ժամկետներում։

Նա նշել է, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի խաղաղ բնակիչների սպանությունների համար մեղադրեն։

Պեսկովը նաև ընդգծել է, որ գործողության մեկնարկին ՌԴ նախագահը ՊՆ-ին հանձնարարել է զերծ մնալ խոշոր քաղաքների՝ այդ թվում Կիևի վրա արագ գրոհ իրականացնելուց, պայմանավորված այն հանգամանքով, որ ազգայնական խմբավորումները զինտեխնիկան ու կրակային կետերը տեղակայում են բնակելի թաղամասերում, և գրոհը կարող է քաղաքացիական անձանց շրջանում մեծ զոհերի հանգեցնի։