Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

Մանրամասներ
ա

ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն է։

Կարգադրությունը ստորագրվել է ս․թ․ մարտի 10-ին։