Ուկրաինայում պարգև է հայտարարվել Կադիրովի գլխի համար. 100 000 դոլար, տուն, հողատարածք

Մանրամասներ
ա

Ուկրաինայում պարգև է հայտարարվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, գրում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ Կադիրովը, որոշ աղբյուրների պնդմամբ, այժմ գտնվում է Ուկրաինայի տարածքում:

Մասնավորապես, նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի գլխի համար առաջարկում է 100 000 դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին առաջարկում է Կիևի մերձակայքում գտնվող տուն և կից հողատարածք:

Անցած հանգստյան օրերին ռուսական թելեգրամյան ալիքները հրապարակել են Կադիրովի մասնակցությամբ տեսանյութեր՝ ռուս զինվորականների հետ, որոնցում ասվում էր, որ նա գտնվում է Կիևի մարզում:

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ «եթե Կադիրովը իսկապես Կիևում է, ապա Ուկրաինայի զինված ուժերը կոչնչացնեն նրան»։ 

Սրան Կադիրովը պատասխանել է. «Ինչո՞ւ եթե, չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ պետք է գամ ձեր դուռը թակեմ»։