Ես «պալիտիկայի» մեջ չկամ․ Սամվել Ալեքսանյան

Մանրամասներ
ա

Ես «պալիտիկայի» մեջ չկամ․ այս մասին իրեն մոտեցող լրագրողներին տեսնելով՝ հայտարարել է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը հրավիրված է եղել ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը։

Լրագրողները փորձել են գործարարից հետաքրքրվել՝ ինչո՞ւ է իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում թանկացել շաքարավազը, ալյուրն ու այլ ապրանքները։

«Երևան սիթիում գնաճ չկա»,-ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։