ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է մշակվում, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մանրամասներ
ա

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի այսօրվանից։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-իվ Լը Դրիանը։

«Այս պահին պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթը, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից»,-ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ պատժամիջոցների այս փաթեթն այժմ համաձայնեցնում են ԵՄ-ում դեսպանը։ Դրանում ներառված է լինելու դեպի ՌԴ շքեղ ապրանքների արտահանման արգելքը։