Բելառուսը 6 ամսով երկարացրել է հացահատիկի արտահանման արգելքը. Այն վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրներին

Մանրամասներ
ա

Բելառուսը վեց ամսով երկարացրել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին, գրում է ՏԱՍՍ-ը ։

Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, այլ հացահատիկի, մանրացված հացահատիկի, ինչպես նաև արևածաղկի սերմերի և այլնի արտահանմանը։

Բելառուսում հացահատիկի արտահանման սահմանափակումները գործում են անցյալ տարվա օգոստոսի վերջից։