Վենեսուելայում ցուցարարները ոստիկանական տեղամաս են այրել

Երկրում իրավիճակը չի հանդարտվում

Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Ցույցի մասնակիցները մասնակիցները երեքշաբթի երեկոյան Պուերտո Կաբելյո քաղաքում այրել են ոստիկանական տեղամասը, հայտնում է Nacional պորտալը: Տեղացիները հայտնում են նաեւ տեղամասի շրջանում հնչած կրակոցների մասին:

Չորեքշաբթի լույս գիշերը Վենեսուելայի տարբեր քաղաքներում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ երկրի նախագահի: Հունվարի 23-ին երկրում նախատեսված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես էլ գործող նախագահի կողմնակիցների երթեր: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցույցերի ժամանակ արդեն 2 մարդ է զոհվել, եւս 2-ը վնասվածքներ է ստացել: