Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում և Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող վիճակը

Մանրամասներ

1

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում և Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող վիճակը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ 

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում և Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Թուրքիայի քաղաքացիների՝ ուկրաինական քաղաքներից տարհանելու հարցերին», - ասված է հաղորդագրությունում։