Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի. Շոյգուն զեկուցել է Պուտինին

Մանրամասներ
ա

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի: Այս մասին մարտի 11-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, գրում է regnum.ru-ն։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»,- ասել է Շոյգուն։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավորներ պատրաստակամություն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից մասնակցել ռազմական գործողություններին: