Ուկրաինայի տարածքում ՌԴ և նրա բնակիչների գույքը կառգրավվի․ Զելենսկին օրենք է ստորագրել

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության և նրա բնակիչների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր զավթման սկզբունքների մասին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի կողմից ընդունված «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և նրա բնակիչների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր զավթման հիմնական սկզբունքների մասին» Ուկրաինայի օրենքը։

Այս օրենքը սահմանում է հարկադիր առգրավման իրավական հիմքը՝ ելնելով սեփականության իրավունքի օբյեկտների սոցիալական անհրաժեշտությունից»,- ասվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ առգրավման շարժառիթ կարող է ծառայել ռազմական անհրաժեշտությունը։ Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի և նրա բնակիչների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավումն իրականացվում է առանց դրանց արժեքի փոխհատուցման։

Փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։