Լուկաշենկոն մարտի 11-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Պուտինի հետ

Մանրամասներ

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո: Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախագահները վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում փետրվարի կեսերին։ Փետրվարի 18-ին նրանք բանակցություններ են վարել Կրեմլում: