12 միլիարդ դոլար. Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային օգնության նոր փաթեթը

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։

«Կոնգրեսին կոչ եմ անում հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ես խնդրել եմ նրանցից», - ասել է նա հեռուստաուղերձում:

Նախկինում փաթեթի չափը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ այդ միջոցները, ի թիվս այլնի, կուղղվեն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու և ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդմանը։