Ալիևը կմեկնի Թուրքիա

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիթ Էրդողանը տեղեկացրել է, որ Իսրայելի նախագահի՝ վաղը նախատեսված այցից հետո Թուրքիա կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը։

Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ արդեն խոսել է մոտ 20 պետությունների ղեկավարների հետ։

 Էրդողանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա կժամանի հինգշաբթի։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական պատվիրակությունը՝ արտգործնախարար Չավուշօղլուի գլխավորությամբ, գտնվում էր Բաքվում։