ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու որոշման մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին, ներառյալ ռազմական, հետագա օգնություն ցուցաբերելու հանձնառության մասին: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները կենտրոնացել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, չորս երկրների ղեկավարները «վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել ծախսերը»՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։