Ուկրաինացի պաշտոնյան մանրամասներ է հայտնել ՌԴ հետ բանակցությունների երրորդ փուլի մասին

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքների մասին, որը տեղի է ունեցել մարտի 7-ին Բելառուսում։

«Բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է: Կան որոշ դրական տեղաշարժեր հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում… Ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ՝ հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ», գրել է Պոդոլյակը Twitter-ում: