Ռուսաստանում ապրիլի կեսերին դեֆոլտ է կանխատեսվում․ Morgan Stanley

Մանրամասներ

1

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկը՝ Morgan Stanley-ն, կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտը։

Դա կարող է տեղի ունենալ արդեն ապրիլի կեսերին։ Այս մասին այսօր գրել է Bloomberg-ը։

Հավանաբար, ամեն ինչ կընթանա վենեսուելական սցենարով` չնայած ռեսուրսների առկայությանը, անհրաժեշտ ապրանքների բացակայությանը, ընդհանուր գնաճին և ազգային արժույթի ամբողջական արժեզրկմանը:

Ռուսական պարտատոմսերն այժմ գտնվում են պատմական նվազագույնի շեմին։

Այսպիսով, ամերիկացի բանկիրները կանխատեսում են Ռուսաստանի դեֆոլտի ամսաթիվը՝ 2022 թվականի ապրիլի 15-ը։