Հայտնի են «Օսկար»-ի հավակնորդները

Հրապարակվել է ամբողջական ցանկը

Հրապարակվել է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հավակնորդների ամբողջական ցանկը:

Ինչպես ներկայացնում է Hollywood reporter-ը, հավակնորդների անունները հայտարարվել են Սամուել Գոլդվին թատրոնում:

Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացվել են «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ»  ֆիլմերը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին:

Լավագույն դերասանուհի անվանակարգում կպայքարեն Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին:

Լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել են Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեք, Վիգգո Մորտենսենը:

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: