Երեք մեջբերում
Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի ժողովրդին և անդրադարձել է այսօր՝ մարտի 4-ին Թբիլիսիի, Ֆրանկֆուրտի, Լիոնի, Փարիզի, Պրահայի և Վիլնյուսի հանրահավաքներին։
«Ես 3 րոպե ունեմ ձեզ դիմելու համար։
1. Առաջինը ուզում եմ լռել և հարգել բոլոր զոհվածների հիշատակը՝ մեր զինվորականների, հատուկ ծառայությունների, ոստիկանների, հետախույզների, հրշեջների։ Նրանք, ովքեր տվել են իրենց կյանքը, ովքեր այժմ մեր մեջ են, բայց մենք նրանց այլևս չենք տեսնում:
2. Ելույթիս երկրորդ րոպեն նույնպես ուզում եմ լռել ի հիշատակ մեր խաղաղ բնակիչների՝ մեծերի ու երեխաների, տասնյակ ու հարյուրավոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին, բայց չգիտեին այդ մասին։ Նրանք տվեցին իրենց կյանքը և ստացան հավիտենական հանգիստ։
3. Երրորդ րոպեն կնվիրեմ ձեզ՝ Եվրոպայի ժողովուրդներին։ Մի՛ լռեք։ Դուրս եկեք փողոց: Աջակցեք Ուկրաինային։ Մեզ դա պետք է: Աջակցեք մեր ազատությանը, քանի որ սա հաղթանակ է։ Հաղթանակ ոչ միայն ռուս զինվորականների, այլեւ լույսի՝ խավարի նկատմամբ, բարու՝ չարի նկատմամբ...
Եթե Ուկրաինան չդիմանա, կտապալվի ողջ Եվրոպան»։
0Comments