
Լիտվայի կենտրոնական բանկն իր վճարային համակարգից հեռացրել է Ռուսաստանին պատկանող չորս ընկերությունների, հայտնում է Reuters-ը։
Երկրի ԿԲ-ի տվյալներով՝ համակարգը, որը եվրոյով SEPA վճարումների անցակետ է ծառայում, օգտագործվում է 18 եվրոպական երկրների 150 վճարային ընկերությունների կողմից:
«Սա պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային, Եվրամիության եւ այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, ինչպես նաեւ դրանք շրջանցելու փորձերը կանխելու նպատակ ունի»,- ասվում է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Լիտվայի կենտրոնական բանկի համակարգին հասանելիությունը կորցնելը նշանակում է, որ չորս ընկերություններ չեն կարողանա օգտվել վճարումների SEPA համակարգից, հայտնել է կենտրոնական բանկը:
0Comments