Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հայտնել են իրենց տեսակետները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը, հաղորդում է DW-ը։
Նա հայտնել է, որ Օլաֆ Շոլցը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ Պուտինից պահանջել է ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը մարտերի շրջաններում։
Ռուսաստանի Դաշնության նախագահն, իր հերթին, Շոլցին տեղեկացրել է շաբաթվա վերջին ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն անցկացնելու ծրագրերի մասին։
0Comments