Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանել են ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի շքեղ զբոսանավը: Պատճառն այն է, որ Ուսմանովը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավերի բիզնեսի երեք աղբյուր:
Խոսքը գրեթե 600 միլիոն դոլար արժողությամբ 156 մետրանոց Dilbar զբոսանավի մասին է։
Ուսմանովը ռուսաստանցի այլ խոշոր գործարարների հետ միասին ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականցման հետ:
Գերմանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով կալանել է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի՝ 600 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավը. Forbes
Իրավիճակ
0Comments