«Շերեմետևո»-ի համասեփականատերը թողել է օդանավակայանի ղեկավարի պաշտոնը՝ ԵՄ-ի «սև ցուցակում» հայտնվելուց հետո

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Շերեմետեւո» օդանավակայանի համասեփականատեր Ալեքսանդր Պոնոմարենկոն, որը հայտնվել է Եվրամիության «սեւ ցուցակում», թողնում է օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ասվում է լրագրողների համար նրա արած հայտարարության մեջ:

«Ստեղծված հանգամանքների պատճառով անհրաժեշտ եմ համարում վայր դնել «Շերեմետեւո միջազգային օդանավակայանի» տնօրենների խորհրդի նախագահի լիազորությունները»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: