Սուրգուտից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Պատճառը հավանաբար ուղևորներից մեկի խուլիգանական պահվածքն է եղել

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը պահանջել է փոխել oդանավի ուղղությունն ու Աֆղանստան թռչել:  Ինքնաթիռում խառնաշփոթ ստեղծողը ՌԴ 41-ամյա քաղաքացի է եղել:
Կատարվածը տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանել:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ օդանավում խուլիգանության դեպք է գրանցվել: 
Որոշ լրատվամիջոցներ էլ հաղորդել են, որ օդանավը գրավել է զինված տղամարդ՝ Պավել Շ.-ն:
Russia Today-ի տեղեկություններով՝ SU1515 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայից 240 կմ հեռավորության վրա գտնվող Խանտի-Մանսիյսկում: Օդանավում 69 մարդ է եղել:
«Աէրոֆլոտ»-ից դեռևս դեպքը չեն մեկնաբանել: