Համաշխարհային բանկը դուրս է բերում իր աշխատակիցներին Ուկրաինայից

Մանրամասներ
հբ

Համաշխարհային բանկը աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխում է Ուկրաինայից եւ կդադարեցնի նրանց գործուղումը երկիր՝ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին լարվածության պատճառով», ասվում է ներքին ծառայողական գրության մեջ, որը Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրավիճակին, եւ իր գործարքներն Ուկրաինայում շարունակվում են:

«Համաշխարհային բանկի խմբի առաջնահերթությունը մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անվտանգության ապահովումն է: Տարհանման մեր քաղաքականության համաձայն՝ իրականացվում է աշխատակիցների ժամանակավոր տեղափոխում եւ ձեռնարկվում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։