Չեխիան սկսել է թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները՝ չեղարկելով ծառայություններից օգտվելու եւ հանրային միջոցառումներ այցելելու համար նախատեսված COVID-19-ի դեմ պատվաստումը կամ առողջացումը հաստատող վկայական ներկայացնելու պահանջը, հաղորդում Է AP-ն։
Փետրվարի 10 - ից չեխերից այլեւս COVID-19-ի բժշկական անցաթուղթ չեն պահանջի բարեր, ռեստորաններ, սրճարաններ և վարսավիրանոցներ մուտք գործելու, ինչպես նաեւ սպորտային և մշակութային միջոցառումներ այցելելու համար։
Միեւնույն ժամանակ վարչապետ Պյոտր Ֆիալան հայտարարել է, որ իր կառավարությունը այս ամսվա վերջին կչեղարկի կորոնավիրուսի դեմ պայքարի լրացուցիչ միջոցները՝ կախված համաճարակի զարգացումից: «Կորոնավիրուսի սահմանափակումների բացարձակ մեծամասնությունը կչեղարկվի մարտի 1 - ին», - ասել է Ֆիալան։
Առողջապահության նախարար Վլաստիմիլ Վալկը հայտարարել է, որ փետրվարի 19-ից նստատեղերով համերգների, մարզական մրցումների եւ այլ միջոցառումների համար կթույլատրվի մինչեւ 5000 մարդ՝ ներկայիս 1000-ի համեմատ: Այլ հավաքների համար սահմանաքանակը կդառնա 500՝ ներկայիս 100-ի համեմատ։
Ավելի վաղ կառավարությունը որոշում էր ընդունել չեղարկել դպրոցներում եւ ընկերություններում կորոնավիրուսի պարտադիր թեստավորումը։
0Comments