Մի քանի րոպեում կարելի է հայտնաբերել COVID-19-ը. Չինացի գիտնականների հայտնագործությունը 

Մանրամասներ
կորոնավիրուս

Չինաստանի գիտնականները մշակել են COVID-19 կորոնավիրուսի Էքսպրես-թեստ՝ Էլեկտրամեխանիկական տվիչի տեսքով, որը վիրուսի առկայությունը որոշում է այնպիսի ճշգրտությամբ, ինչպես ՊՇՌ-թեստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Nature Biomedical Engineering գիտական հանդեսի հրապարակման մեջ:

«Մենք SARS-CoV-2-ը հայտնաբերելու համար Էլեկտրամեխանիկական կենսատվիչը զետեղել ենք դյուրակիր սարքի մեջ եւ ցույց տվել, որ այն վիրուսը հայտնաբերում է չորս րոպեից պակաս ժամանակի ընթացքում»,-ասվում է Շանհայի Ֆուդանի համալսարանի հետազոտողների զեկույցում:

Գիտնականները նոր թեստի փորձարկումներ են անցկացրել Շանհայի 33 բնակիչների վրա, որոնք վարակվել Էին կորոնավիրուսով եւ անցել ՊՇՌ-թեստավորում: Գիտնականների տվյալներով՝ տվիչի տեսքով թեստը միկրոԷլեկտրոնիկան օգտագործում է գնետիկ նյութը հետազոտելու համար, որը վերցվել է քսուքի օգնությամբ:

Ինչպես իրենց հերթին նշում են արեւմտյան ԶԼՄ-ները, ՊՇՌ-թեստերը համարվում են COVID-19-ի ախտորոշման ամենաճիշտ եղանակը: Սակայն այդպիսի հետազոտության արդյունքը հաճախ կարելի է ստանալ միայն մի քանի ժամ անց:

Հունվարին հաղորդվել է, որ Հարավային Կորեայի մի խումբ գիտնականներ մշակել են հետազոտող կենսատվիչ, որը կես ժամում կարող է հայտնաբերել կորոնավիրուսի տարատեսակները:

Այդ մասին հայտարարել են Հարավային Կորեայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում: Դեռ ավելին, տվիչը նաեւ ցուցաբերել է ակտիվություն, որը համեմատելի է ՊՇՌ-թեստի արդյունավետության հետ:

Փետրվարի 4-ից Պեկինում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այդ քաղաքականության շրջանակներում ամբողջ երկրում անցկացվում են COVID-19-ի զանգվածային թեստավորումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: