Պուտինին նախապես զգուշացրել են, որ չսեղմի Չինաստանի նախագահի ձեռքը

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումն անցկացվել է առանց ձեռքսեղմման, քանի որ այդ մասին խնդրել են չինացի գործընկերները COVID-ի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիսլավ Կիտայեւը «Ռոսսիա 1»-ի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հարցազրույցի ժամանակ Կիտայեւին հարց է տրվել, թե ինչու Պուտինն ու Սին Ծինփինը մինյանց ձեռքը չեն սեղմել հանդիպման ժամանակ՝ չնայած նախկինում ձեռքսեղմումը միշտ եղել է: «Դե, նախ, ոչ միշտ: Երբ ժամանել էր տիկին Մերկելը մեր երկիր նախորդ տարի օգոստոսին, նույնատիպ խնդրանք եւս ստացել ենք նրա աշխատակազմից: Մենք իրավիճակը լուծել ենք՝ նրան ծաղկեփունջ նվիրելով: Դա, իհարկե, նախապես համաձայնեցված էր: Այս դեպքում նույնպես մեր չինացի գործընկերները խնդրել են հանդիպումն անցկացնել առանց ձեռքսեղմման: Մենք դրանում որեւէ հանցանք չենք գտել: Եւ համաձայնեք՝ դա այդպես է: Նախագահը քաջատեղյակ էր, որ չպետք է ձեռք մեկներ Չինաստանի նախագահին»,-ասել է Կիտայեւը:

Նա հավելել է, որ այդ որոշման մեջ չկա որեւէ քաղաքական ազդակ: «Բացարձակ: Ոչ մի քաղաքականություն: Դա փորձ էր խուսափել ինչ-որ վտանգներից, կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից»,-ընդգծել է ՌԴ նախագահի պրոտոկոլի ղեկավարը: