«Ցրտին մի քիչ տաք նկարներ..․»․ Լիլիթ Սարգսյան

Մանրամասներ
Լիլիթ Սարգսյան

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, որը հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա»,  «Ախթամար», «Բեկորներ» սերիալներից, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է կրակոտ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի, ուլտրակարճ զգեստ, ինչը համադրել է բաճկոնի հետ։ Գրավիչ կերպարն ամբողջական են դարձնում երկարաճիտները։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երիտասարդ դերասանուհին գրել է․ «Ցրտին մի քիչ տաք նկարներ..․»։

Լուսանկարները՝ @piloyan_photography/@evergreen.photostudio