Սեռական անկարողություն. ինչպես նվազեցնել ռիսկերը․ Սևադա Հակոբյան

Մանրամասներ

1

Tert.am-ը առողջ սեռական անկարողության խնդրի մասին զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդը անկարող է լինում բավարար էրեկցիայի հասնել և պահպանել այն։

Այս սեռական խանգարումներն ամենատարածվածն են աշխարհում։
Խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52%-ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20%-ը էրեկցիայի հետ կապված դժվարություններ է ունենում։ Էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20%-ով ավելի տարածված է, քան չծխողների մոտ։

Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է էրեկցիայի խանգարում:

Բոլոր տղամարդիկ պետք է հիշեն, որ գոյություն ունեն որոշակի ռիսկային գործոններ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման համար։

Դրանց շարքին են դասվում.

Քաշի ավելացումը

Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը

Որոշ դեղամիջոցների օգտագործումը

Դեպրեսիվ վիճակը

Հորմոնալ խանգարումները

Վիտամինային արտահայտված անբավարարությունը

Սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները

Էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել նաև վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների:

Ուստի սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումն ու սեքսոլոգիական բուժումն է լինում արդյունավետ, կանխելով նաև այլ սեքսուալ խնդիրների և զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը: