Զինված տղամարդը Կալիֆոռնիայում հրաձգություն է իրականացրել խանութներում. կան տուժածներ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրովիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ առնվազն 5 մարդ է վիրավորվել չորեքշաբթի երեկոյան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անլով քաղաքապետ Չակ Ռեյնոլդսին:

«AmPm-ում (խանութների ցանց) հրաձգություն է: Հինգ մարդ վիրավորվել է»,- գրել է քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով՝ չարագործն այնուհետև մտել է Walmart ցանցի խանութ, որտեղ նույնպես տուժածներ են գրանցվել: Նրանց թիվը չի նշվում:

Ավելի ուշ քաղաքագլուխը հայտնել է, որ հրաձիգը ձերբակալվել է: Կասկածյալը ներկա պահին կալանքի տակ է գտնվում: