Ագռավները Շվեդիայում փողոցներից հավաքում են ծխախոտի մնացորդները. Նրանք տրամաբանում են, ինչպես 7 տարեկան երեխան. ՖՈՏՈ. VIDEO

Մանրամասներ

ա

 

Շվեդական Corvid Cleaning ընկերությունը մշակել է  ագռավներին փողոցային աղբը հավաքելու գործում ներգրավելու մեթոդ: Փորձնական նախագծի շրջանակներում թռչունները հավաքում են Սոդերտալյե քաղաքի փողոցներում ու հրապարակներում դեն նետված ծխախոտի մնացորդները և դրանք դնում հատուկ տուփի մեջ, հայտնում են Թերթը և The Guardian-ը։


Նախագծին մասնակցում են  ագռավներ, որոնք արկղում դրված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի դիմաց սնունդ են ստանում։ Ընկերության հիմնադիր Քրիստիան Գյունթեր Հանսենի խոսքով՝  վայրի թռչունները հետաքրքրություն են ցուցաբերում առաջադրանքի նկատմամբ։

Ինչպես նշում է The Guardian-ը, փորձին մասնակցող նորկալեդոնյան ագռավները կարողանում են տրամաբանել, ինչպես յոթ տարեկան երեխան։ Սա թույլ է տալիս նրանց հեշտությամբ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին է աղբահանությունը:

ա

ա

ա