Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքում 

Մանրամասներ
արմեն սարգսյան

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտանական էջում։ Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։ «Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,- ասված է հաղորդագրության մեջ: մ: