Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պատրաստել են նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած ռուսական էլիտաների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Ռուսաստանը զորքեր մտցնի Ուկրաինա, ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ե՛ւ Վաշինգտոնը, ե՛վ Լոնդոնը հրաժարվել են նշել նրանց անունները, ովքեր կհայտնվեն պատժամիջոցների թիրախում:
«Այն անձինք, որոնց մենք բացահայտել ենք, գտնվում են Կրեմլի ներքին շրջանակներում կամ մոտ են դրանց եւ դեր են խաղում կառավարության որոշումների կայացման մեջ կամ, առնվազն, ներգրավված են Կրեմլի ապակայունացնող պահվածքում»,- ասել է Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը:
«Պուտինի մտերիմներն այլեւս չեն կարողանա իրենց ամուսիններին կամ ընտանիքի այլ անդամներին օգտագործել որպես վստահված անձինք՝ պատժամիջոցներից խուսափելու համար: Պատժամիջոցները կկտրեն նրանց միջազգային ֆինանսական համակարգից եւ կերաշխավորեն, որ նրանք եւ նրանց ընտանիքի անդամներն այլեւս չեն կարողանա օգտվել իրենց փողերի արտոնություններից Արեւմուտքում ու սովորել արեւմտյան էլիտար համալսարաններում»:
0Comments