Հաջորդ հարվածները ԱՄԷ-ին ավելի ուժեղ են լինելու, քան նախորդը․
«Ալ-Խաբար Ալ-Եմենի» կայքը, հղում անելով Եմենի հետախուզության աղբյուրներին, գրում է, որ Եմենը պատրաստվում է ԱՄԷ-ի դեմ ամենախոշոր հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ հասցնել։
Օրեր առաջ Եմենի պաշտպանության նախարարն ասել էր, որ հակառակորդի ռազմավարական-տնտեսական խորքային գոտիներում շուտով ականատեսը կլինեք ավերիչ հարվածների, որոնց մասին հակառակորդը չի էլ մտածում։
«ԱՄԷ-ի կենսական զարկերակները պետք է ոչնչացվեն 300 անօդաչու թռչող սարքերի, 50 բալիստիկ հրթիռների և 46 թեւավոր հրթիռների օգտագործմամբ»,-զգուշացրել է Եմենի պաշտպանության նախարարը:
0Comments