Բայդենի շներին միացավ նաև կատուն. Նա Սպիտակ տուն է բերվել Փենսիլվանիայի ֆերմայից. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը Սպիտակ տուն է տեղափոխել Ուիլոու մականունով կատվին Փենսիլվանիա նահանգից, որտեղ Բայդենները բնակություն էին հաստատել 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դիմավորեք Ուիլոուին»,- թվիթերում գրել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, ով հրապարակել է կատվի մի քանի լուսանկար։

ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Մայքլ Լարոսայի խոսքով՝ նախագահական ընտանիքի նոր ընտանի կենդանին բերվել է Արեւմտյան Փենսիլվանիայի ֆերմայից։

Ինչպես գրում է Washington Post-ը, Ուիլոուն կլինի երկար տարիներ անց առաջին կատուն, ով կապրի Սպիտակ տանը: Մինչ այդ Սպիտակ տանը  բնակվել է 2009 թվականին սատկած Ինդիա մականունով կատուն, որը պատկանում էր ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին։

ա

ա

ա