Ֆորբսը հրապարակել է Ռուսաստանում անշարժ գույքի տնօրինումից կամ վարձակալությունից առավել մեծ շահույթ ստացած սեփականատերերի, կամ այլ կերպ ասած՝ «անշարժ գույքի արքաների» հերթական ցանկը:
Դրանում առաջին տեղում ադրբեջանցիներ են՝ Գոդ Նիսանովը և Զարախ Իլիեվը, որոնք համատեղ տնօրինում են ընկերություն, որի անշարժ գույքը վարձակալության հանձնելուց ստացված շահույթը 2021 թվականին կազմել է 1 միլիարդ 665 միլիոն դոլար: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ թերևս հիշատակել դեռևս 44-օրյա պատերազմի օրերին ի հայտ եկած մի լրագրողական հետաքննություն Ռուսաստանում, որտեղ խոսվում էր այն մասին, որ Գոդ Նիսանովը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի բիզնես գործընկերն է, որի միջոցով ի դեպ նաև Նարիշկինը բիզնես կապի մեջ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ:
Ֆորբսի հրապարակած Ռուսաստանի «անշարժ գույքի արքանների» ցանկի երկրորդ տեղում հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: Իհարկե անշարժ գույքի վարձակալության հանձնելուց նրա ստացած շահույթը չի հասնում միլիարդի: 2021 թվականին Սամվել Կարապետյանը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 615 միլիոն դոլարի շահույթ:
Օրերս, ուկրաինացի հայտնի լրագրող, հաղորդավար և որոշակիորեն նաև գործարար Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում ռուսաստանցի հայտնի լրագրող Կորոուլովը հպանցիկ անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա աշխարհաքաղաքական հենքին, Ալիևի նպատակներին և դրանց շուրջ աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ դասավորությանը, արդարացիորեն նկատեց նաև, որ հայերը տարիներ շարունակ այդ հասունացող մարտահրավերներին պատրաստվելու փոխարեն զբաղված էին Ռուսաստանում տարատեսակ ժամանցի կենտրոններ կառուցելով:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments