Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխանցելու մասին։ Առայժմ Ուկրաինան ամերիկյան կողմից ընդունել է չորս նման ինքնաթիռ, գրում է rbc.ua-ն։
«Միացյալ Նահանգներից 200 միլիոն դոլարի չափով նյութատեխնիկական լրացուցիչ աջակցության մատակարարումներ են սկսվել՝ մինչև 45 ինքնաթիռի թռիչքի գնահատված ծավալով», - հրապարակմանը հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Աղբյուրի համաձայն՝ այս օգնությունը ներառում է պաշտպանական միջոցներ՝ զինամթերք, հակատանկային զենքեր, փոքր զենքեր և այլն։
ԱՄՆ-ն 45 ինքնաթիռ զենք է տեղափոխում Ուկրաինա
Մանրամասներ
0Comments