Առաջիկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի Արցախյան հիմնախնդրի գործընթացին առչվող Նիկոլ Փաշինյանի հայտարություններին։ Այս մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 168․am-ի հարցին։
«Մոտ օրերս տևականորեն, հանգամանալից կարձագանքեմ»,- շեշտեց նախագահը։
Անդրադառնալով հարցին` ինչու որոշել բանակի օրը այցելել հենց Սարդարապատ, ՀՀ երրորդ նախագահն ասաց․ «Պետությունները զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան պահպանել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իր քաղաքացիների անվտանգությունը։ Այս պարզ ճշմարտության դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Այս խորհրդանշական այցելությամբ ուզում եմ այդ մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին սպաներին ու զինվորներին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։
Նա ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց:
0Comments