Կառավարության անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Բանակի օրվա առթիվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: