«Թուրքի հետ կանաչի առնել-ծախելու» մտայնություն քարոզողներին բանակ անհրաժեշտ չի լինելու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ոչ բացահայտ կերպով մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է զուտ խորհրդանշական բանակ ունենա, այսինքն՝ ըստ էության, հանձնվի թշնամու ողորմածությանը։ 

Դե, ինքներդ դատեք՝ հավաքական իմաստով «թուրքի հետ կանաչի առնել-ծախելու» մտայնություն քարոզողներին բնականաբար բանակ անհրաժեշտ չի լինելու, հետևաբար, ըստ նրանց՝ պետք է ամեն ինչ անել՝ արժեզրկելու, դժգույն դարձնելու նաև բանակի տոնը։ 
 
Ուստի խոնարհվելով մեր բոլոր հերոսների առջև, պետք է անպայման նշել մեր բանակի տոնը՝ այն փառապանծ բանակի, որը դեռ ծնկի է բերելու մեր թշնամիներին՝ ապահովելու Հայաստանի պետականության հավերժականությունը։
 
#հավերժականՀայաստանը 
  
Լուսանկարը՝ Դողսի մոտակայքում, որտեղ 894թ․ Սմբատ Ա-ի առաջնորդությամբ հայկական բանակը պարտության է մատնել խալիֆայության կողմից Հայաստան ուղարկված Ատրպատականի Աֆշին ամիրայի զորքին։

Վարդան Ոսկանյան