Զելենսկին և Բայդենն այսօր երեկոյան բանակցություններ կվարեն

Մանրամասներ

ա

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան հեռախոսով կքննարկեն անվտանգության, էներգետիկայի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Այս մասին Facebook-ում հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Նախատեսվում է հեռախոսազրույց Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի միջև։ Կարելի է ակնկալել, որ առաջնորդները կանդրադառնան խաղաղ գործընթացի, անվտանգության, մասնավորապես՝ էներգետիկայի, պաշտպանական համագործակցության, մակրոֆինանսական աջակցության, հակաօլիգարխիկ բարեփոխումների հարցերին»,-ասել է Նիկիֆորովը՝ հիշեցնելով, որ սա կլինի նախագահների երկրորդ զրույցը հունվարին և երրորդը՝ երկու ամսվա ընթացքում։