Պապիկյանի հարսանիքին ռեստորանում QR կոդը ցույց տալու իմաստ չկար․ Վահան Քերոբյան

Մանրամասներ

1

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին ռեստորանում QR կոդը ցույց տալու իմաստ բացարձակապես չկար: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ հարսանիքից երկու օր առաջ հրապարակավ պատվաստվել էր բուստերային դեղաչափով, եւ բոլորը գիտեն այդ մասին։ Նախարարը «չի հիշում»՝ իրենից QR կոդ պահանջել են, թե ոչ

«Ես չգիտեմ՝ վարչապետը պատվաստման վկայական է ցույց տվել, թե QR կոդ»,- հավելեց Քերոբյանը։

Նշենք, որ պատվաստված Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վարակվել է կորոնավիրուսով։