Թուրքիան կհարվածի Ռուսաստանին. Էրդողանն ասել է, որ պատերազմի դեպքում կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները

Մանրամասներ

ա

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության դեպքում։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության եւ դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական եւ զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիեւին՝ վերջինիս եւ Մոսկվայի միջեւ հակամարտության դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, եւ որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։