Սաուդյան Արաբիան չեղարկել է թուրքական ապրանքների ներմուծման ոչ պաշտոնական արգելքը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Սաուդյան Արաբիան չեղարկել է թուրքական ապրանքների ներմուծման ոչ պաշտոնական արգելքը, որը սահմանվել էր չորս տարի առաջ, հայտնում է Al-Khaleej Online-ը։

Արգելքի հետեւանքով թուրքական արտահանումը Սաուդյան Արաբիա 2018 թվականի 2,7 միլիարդ դոլարից 2021 թվականին նվազել էր մինչեւ 189 միլիոն դոլար։

Այս քայլը տեղի է ունեցել հաջորդ ամիս Սաուդյան Արաբիա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի նախաշեմին:

Անցյալ ամիս Էրդողանը հայտարարել էր փետրվարին Սաուդյան Արաբիա այցելելու իր ծրագրի մասին։ Նա ասել էր, որ իր այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ կքննարկի թագավորություն թուրքական ապրանքների արտահանման հարցը։

Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի արտահանումը Թուրքիա 2021 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում հասել է 3 միլիարդ դոլարի՝ չնայած Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների վրա դրված արգելքին։

Անցյալ շաբաթ Թուրքիան չեղարկել է սաուդյան եւ էմիրաթական հայտնի լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եւ «Օքազ» թերթի հասանելիության արգելքը: