Աշխարհում կորոնավիրուսի դեմ արված պատվաստումների թիվը գերազանցել է 10 մլրդ-ը  

Մանրամասներ

ա

Աշխարհում արված հակակորոնավիրուսային պատվաստումների թիվը գերազանցել է 10 մլրդ-ը: Դրանցից կեսը բաժին է ընկնում Չինաստանին (2,98 մլրդ), Հնդկաստանին (1,67) և ԱՄՆ-ին (0.54 մլրդ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական տեղեկություններին:

Ներկա պահին մոլորակի բնակիչները պատվաստանյութի 10 003 մլրդ չափաբաժին են ստացել, թե բարդ է հաշվարկել՝ բնակչության որ հատվածն է ամբողջությամբ պատվաստվել: Մինչդեռ մի շարք երկրներում վերապատվաստման փուլն է ընթանում:

Վեց երկրում՝ ԱՄԷ-ում, Մալդիվներում, Կուբայում, Պորտուգալիայում, Կամբոջայում և Սինգապուրում պատվաստվել է բնակիչներ 90 տոկոսից ավելին, որոնց թույլատրվում է պատվաստվել:

Մալթայում, Չինաստանում, Չիլիում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Արգենտինայում, Իտալիայում, Կանադայում, Ավստրալիայում, Դանիայում, Իսլանդիայում, Էկվադորում, Ճապոնիայում, Վիետնամում, Ուրուգվայում և մի քանի այլ երկրներում պատվաստվել է բնակչության ավելի քան 80 տոկոսը: