Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի. Ստեփան Դանիելյան

Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կռացիր ղեկավարության առջեւ, եւ քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:

Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա:

Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել:

Կոռուպցիան, ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական եւ գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչեւ այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի:

Այսինքն այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպես հիմա է»: