Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կողմերը հանդիպմանը գոհունակություն են արտահայտել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում իրենց երկրների միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։